Դատապարտյալի թաքստոցում չակցիզավորված գինի, կոնյակ, գարեջուր և օղի են գտել

© Sputnik / Табылды Кадырбеков /  / Անցնել մեդիապահոցТюрьма
Тюрьма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, սեպտեմբերի 28-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի հսկիչ-անցագրային կետում դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ առաքված պահարանի թաքստոցներից հայտնաբերել և առգրավել են կոնյակ, գինի, գարեջուր։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ առգրավվել է 0,5 լիտր տարողությամբ 39 շիշ կոնյակ, 0,75լ տարողությամբ 24 շիշ գինի, 0,5 լիտր տարողությամբ 53 շիշ «հոնի օղի» գրառմամբ և 6 շիշ «ծիրանի օղի» գրառմամբ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև 20 հատ 0,5լ տարողությամբ և երկու հատ 0,33լ տարողությամբ գարեջուր:

Չակցիզավորված ալկոհոլային խմիչքների ողջ խմբաքանակը առգրավվել է:

 

 

Լրահոս
0