Սերժ Սարգսյանը ՀՀ վարչական դատարանի նոր դատավոր է նշանակել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր Մհեր Պետրոսյանին ՀՀ վարչական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հրապարակել է նախագահի հրամանագիրը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 16-ի ԱԽ-20-Ե-22 եզրակացությունը` որոշում եմ Մհեր Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:

 

Լրահոս
0