Մեղրիում քննարկում են սահմանապահ գյուղերի կրթական խնդիրները

© Photo : Narek SahakyanСело Баганис
Село Баганис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այսօր մեկնարկել է «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով եռօրյա գիտակրթական համաժողովը։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով եռօրյա գիտակրթական համաժողովը, որը կընթանա մինչև հոկտեմբերի 2-ը, կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Համաժողովի նպատակն է՝ ակտիվացնել սոցիալական գործընկերների միջև գործնական հարաբերություններն ի նպաստ տարածաշրջանային զարգացումների, բարձրացնել հանրային իրազեկվածությունը մասնագիտական կրթության հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ:

Համաժողովին մասնակցում են արդյունաբերության և գործարար հատվածի, Սյունիքի մարզում գործող նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Заседание правительства Армении - Sputnik Արմենիա
Սահմանամերձ գյուղերի հարց, դպրոցի խնդիրներ, տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը

Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը, որը ներկաներին է փոխանցել նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է, որ նման համաժողովների անցկացումը կակտիվացնի հեռավոր համայնքների գիտակրթական կյանքը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում կպահի տվյալ համայնքների ուսումնական հաստատությունների գործունեությունը:

Նախարարը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքում հիմք կդրվի գործնական քայլերի համար, որոնք հնարավորություններ կստեղծեն Սյունիքի մարզի հեռավոր համայնքների ուսհաստատությունների զարգացման և կրթություն-աշխատաշուկա կապի զարգացման համար:

Լրահոս
0