Չեխիայի նախկին նախագահ. շենգենյան գոտին ամենամեծ սխալն է

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցБывший президент Чехии Вацлав Клаус
Бывший президент Чехии Вацлав Клаус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունական Ռոդոս կղզում ընթացող «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային հասարակական համաժողովի 14-րդ նստաշրջանի երկրորդ օրը բացման խոսքով հանդես եկավ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը՝ շենգենյան գոտու գաղափարն անվանելով մեծ սխալ:

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Եվրոպայում սահմանների վերացումը մեր հարյուրամյակի ամենամեծ սխալն էր, ասաց Չեխիայի նախկին նախագահ Վոցլավ Կլաուսը «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովում ելույթի ժամանակ:

« Ես չեմ երազել առանց սահմանների ապրելու մասին, ես երազել եմ ապրել սահմաններով երկրում: Այդ շրջանում գոյություն ունեցող երկաթյա վարագույրը սահման չէր, և ես ուզում էի ազատվել երկաթյա վարագույրից, այլ ոչ թե սահմաններից»,-- ասաց Կլաուսը:

Նրա խոսքով, շենգենյան գոտու հաստատումն ապակայունացրել է Եվրոպան և դարձել միգրացիոն ճգնաժամի բաղադրիչներից մեկը, որը մինչև հիմա անհնար է լուծել:

Թե ինչն է հանգեցրել այդ հետևությանը, Կլաուսը չմեկնաբանեց, միայն ասաց. «Ես դեմ եմ շենգենյան գոտուն, դրանով ամեն ինչ ասված է»:

Հունաստանի Ռոդոս կղզում սեպտեմբերի 30-ին մեկնարկել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» 14-րդ միջազգային համաժողովը, որի թեման է՝ 2016թ-ին «Բազմաբևեռության քաոսը. երկխոսության անհապաղ կոչ»:

СПУТНИК_Меркель о расследовании в отношении немецкого сатирика за стих об Эрдогане - Sputnik Արմենիա
Մերկել. Գերմանիան չի չեղարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Համաժողովին մասնակցում են քաղաքական առաջնորդներ, հասարակական գործիչներ, գիտնականներ, փորձագետներ աշխարհի 30 երկրից:

14-րդ նստաշրջանի քննարկման հիմնական թեմաներն են Արևելքի և Արևմուտքի փոխգործակցությունը, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը, Սիրիայի իրավիճակը, Չինաստանի ազդեցության ընդլայնումը աշխարհի վրա:

Լրահոս
0