Ընտրացուցակում մահացածի անուն և քվեատուփի կոտրված կապարակնիք. ընտրական Գյումրի

© Арменуи МхоянВыборы в Гюмри
Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրիում շարունակվում են տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրությունները, որոնց նախորդել էր թեժ քարոզարշավը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Խախտումներ մասին ահազանգեր ու դիտորդներից բողոքներ կան Գյումրիում: Թիվ 34/30 ընտրատեղամասում ընտրողը նկատել է, որ ընտրացուցակում արդեն 8 տարի մահացած իր բարեկամի անունն է եղել: Հանձնաժողովի նախագահից ճշտեցինք, որ ցուցակները 21 օր առաջ արդեն տեղամասում փակցված էին, և եթե մարդիկ շահագրգիռ էին, ապա ազգականները դրա մասին պետք է տեղեկացնեին անձնագրային բաժին:

Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
Սամվել Բալասանյանն իր «շանսը» կատարած աշխատանքն է համարում

«Հետագայում եթե իրենք տեղյակ պահած լինեին ու նորից ցուցակում այդ անունը լիներ, նոր կասկածի տեղիք կտար, իսկ 2 օր առաջ արդեն ճշտած ցուցակն է եկել, եթե ազգականը ոչինչ չի արել, ապա ցուցակը մնացել է նույնությամբ»,- նշեց թիվ 34/30 ընտրատեղամասի նախագահ Նարինե Մելքոնյանը:

Գյումրու «Ֆոտոն» վարժարանում տեղակայված թիվ 34/08 ընտրատեղամասում «Ռեալ էլեքշն» կազմակերպության դիտորդն արձանագրել է քվեատուփի կոտրված կապարակնիք: Ինչպես տեղեկացրեց դիտորդը՝ Լուսինե Հայրապետյանը, ինքը տեղամաս է եկել տեղամասը բացվելուց մոտ մեկուկես ժամ անց, երբ արդեն ստուգված էր քվեատուփը, խախտման մասին պարզել է պատահաբար:

«Նստած էի քվատուփի մոտ, պատահական ձեռքս կպավ քվեատուփին, և տեսա, որ տուփի կափարիչը շատ հեշտությամբ բացվում է: Բնականաբար, արագ կանչեցի հանձնաժողովի նախագահին, խնդրեցի, որ մատյանում գրանցեն այդ ամենը: Դժվարությամբ, բայց այդ խախտումն արձանագրվեց, որից հետո քվեատուփը հատուկ կնքված թղթերով փակվեց: Հիմա արդեն քվատուփը փակ է, բայց մի քանի ժամ փաստորեն այն բաց է եղել»,-նշեց դիտորդը:

Տեղամասի նախագահը ևս հաստատեց այդ փաստը:

«Առավոտյան մենք չէինք նկատել, որ այն կոտրված է եղել, դրոշմակնիքել ենք, դիտորդներն ու վստահված անձիք տեսել են, որ արկղը դատարկ է եղել: Ավելի ուշ «Ռեալ էլեքշն» կազմակերպության դիտորդը նկատեց»,- նշեց տեղմասի նախագահ Թագուհի Կոստանյանը:

Ի դեպ, այն մասին, որ առավոտյան քվատուփը դատարկ է եկել, վստահեցրին նաև մի քանի դիտորդներ ու վստահված անձիք:

Լրահոս
0