04.10. «Little Miss and Mister World 2016». 4 մասնակից, 6 մրցանակ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция по итогам детского конкурса "Little Miss and Mister World 2016".
Пресс-конференция по итогам детского конкурса Little Miss and Mister World 2016. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոկտեմբերի 4–ին, ժամը 14։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա «Little Miss and Mister World 2016» մրցույթից հաղթանակով վերադարձած Հայաստանի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը։

Հունաստանի Սալոնիկ քաղաքում` Էգեյան ծովի ափին, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն անցկացվեց «Little Miss World 2016» մանկական ամենահեղինակավոր մրցույթը: Հայաստանը գլխավոր մրցանակներով է վերադարձել։

Մրցույթն անցկացվում էր 16-րդ անգամ, իսկ Հայաստանը մրցույթին մասնակցում էր 2-րդ անգամ: Մրցույթի ձևաչափն այս տարի փոքր-ինչ փոխվել էր: Մրցույթին մասնակցում էին նաև տղաները, հետևաբար մրցույթն այս տարի «Little Miss and Mister World» անվանումն էր ստացել:

Մրցույթի թեման էր «Ծաղկող երկրագունդը», որտեղ պետք էր ցուցադրել մասնակցի հոգատարությունը և սրտացավությունը բնության հանդեպ:

Ասուլիսի բանախոսներն են.

«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը,

«Little Miss and Mister World 2016» մրցույթում Հայաստանը ներկայացնող չորս մրցանակակիր մասնակիցները.

Prince. հատուկ անվանակարգի հաղթող 12-ամյա Արման Օհանյանը,

«Best Art Costume» (լավագույն էկո հագուստ) և Top Model հատուկ անվանակարգերի հաղթող 12-ամյա Էլեն Գասպարյանը,

Mini Mister World — ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ 8-ամյա Էրիկ Պետրոսյանը,

«Best National Costume» (լավագույն ազգային հագուստ),

Little Mister World — ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ, Grand Prix մրցանակ 11-ամյա Արա Ստեփանյանը։

Արան նաև երկու ամիս առաջ Բուլղարիայում կայացած «Little Miss and Mister Planet 2016» մրցույթի գլխավոր մրցանակակիրն է:

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար`

Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 60-0130 Բջջ.` +374 (94) 18-3377

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։ 

Լրահոս
0