Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից Սիրիայի եղբայրական ժողովրդին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շուրջ 20 տոննա մարդասիրական օգնությունը Իլ-76 ինքնաթիռով կառաքվի Սիրիա։ Սիրիայի բնակիչները Հայաստանից օգնություն կստանան պարենամթերք, մասնավորապես` ալյուր, շաքարավազ, միրգ–բանջարեղեն, ինչպես նաև` մսից պատրաստված պահածոներ։

Արդեն մի քանի ժամից ինքնաթիռը կլինի Սիրիայում։ Պարենամթերքը կփոխանցվի հայ հյուպատոսին, որն էլ կզբաղվի տեղի բնակիչներին բաժանելու հարցերով։ Ինքնաթիռը կվերադառնա Հայաստան` մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի հետևից։

Հայաստանի նախագահը սեպտեմբերի 30-ին հանձնարարել էր, որ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար երկու ինքնաթիռով մարդասիրական օգնություն առաքվի Սիրիա։ Այս որոշման պատճառ էր դարձել այն, որ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել էին Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը։ Հրթիռակոծության հետևանքով 5 հայ էր զոհվել։

 

Լրահոս
0