Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 550 կրակոց

© Photo : HetqАрмянский военнослужащий
Армянский военнослужащий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։

Հանգստյան օրերին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 550 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Լրահոս
0