Լևոն Մկրտչյանը մեկնել է Մոսկվա

© Sputnik / Asatur YesayantsЛевон Мкртчян
Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայի համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրի ներքո։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-4-ը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից։

Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Լևոն Մկրտչյան. դպրոցներում պետք է բացառել դրամահավաքը

Համագումարի ժամանակ, որին ներկա են լինելու անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարները, նախատեսվում է ԱՊՀ կրթության նախարարների խորհրդի նիստ, որտեղ ՀՀ ԿԳ նախարարը հանդես կգա ելույթով:

Նախատեսվում է նաև Անկախ պետությունների համագործակցության կրթական ձեռքբերումների ցուցահանդես, ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների պարգևատրում:

Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրի ներքո: Համագումարի կազմակերպիչը ՌԴ կրթության և գիտության նախարարությունն է:

Լրահոս
0