Տարոն Մարգարյան. «Հայտարարեք խիստ նկատողություն, կրկնվելու դեպքում ազատեք աշխատանքից»

© Пресс-служба мэрии ЕреванаТарон Маргарян
Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների համապատասխան ծառայությունների բաժնի պետերին տրվել է խիստ նկատողություն։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով արձանագրվել է 6 դեպք: Երկու հասցեներում էլ կատարվել են ինքնակամ շինարարության հետևանքների վերացման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն` զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում կասեցվել են ապօրինի շինարարության դեպքեր, որոնք, ըստ էության, տվյալ վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների թերի և անպատասխանատու աշխատանքի հետևանք են: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունն ու թերացող աշխատակիցների նկատմամբ կիրառել օրենքի սահմանված վարչական տույժեր:

«Առնվազն անթույլատրելի է, երբ տասն օր շարունակ ապօրինի շինարարություն է կատարվում, և այդ մասին մենք տեղեկանում ենք մեր քաղաքացիների կողմից հնչեցրած ահազանգերից հետո միայն: Սա նշանակում է, որ տվյալ տարածքների համապատասխան տեսուչներն ու պատասխանատուներն ուղղակի անգործության են մատնված, եթե տասը օր շարունակ չեն հայտնաբերում ապօրինությունն ու համապատասխան քայլեր չեն ձեռնարկում դրանց կասեցման ուղղությամբ: Բոլորին հայտարարեք խիստ նկատողություն, իսկ կրկնվելու դեպքում ազատեք աշխատանքից: Եվ, ընդհանրապես, այս ուղղությամբ եղեք առավել կոշտ և հետևողական: Բոլոր նրանք, ովքեր նախընտրում են նման աշխատաոճը, անելիք չունեն այստեղ», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 80 վարչական արձանագրություն: Այս ուղղությամբ հանձնարարվել է շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:

Լրահոս
0