Շարմազանով. ՀՀԿ-ի հաղթանակը սպասելի էր

© Sputnik / Asatur Yesayants65-летие Андраника Маргаряна. Эдуард Шармазанов
65-летие Андраника Маргаряна. Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի հանրապետական կուսակցությունը կիրակի օրը տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ է տարել երկրի՝ մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունը վստահ էր իր ուժերին և հաղթական ելք էր ակնկալում Վանաձոր և Գյումրի քաղաքներում տեղի ունեցած ավագանու խորհրդի ընտրություններում, ասաց ՀՀԿ քարտուղար, Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ժողովրդավարական և մրցակցային են եղել ու ցույց տվել, որ կառավարման խորհրդարանական ձևին անցնելն ընթանում է նորմալ հունով։

Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրեցին իր «ձենը Արթուր Ալեքսանյանին կուդա»

«2016թ-ի ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանում մրցակցային ընտրություններն այլընտրանք չունեն։ Այդ ընտրությունները ժողովրդավարական էին, իսկ ամենակարևորը` ընթանում էր գաղափարների և ծրագրերի պայքար»,- ասաց Շարմազանովը։

Ըստ նրա գնահատականի, ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ը շարունակում է մնալ Հայաստանի ամենաազդեցիկ կուսակցությունը։

Կիրակի օրը Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մազրերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Նախնական տվյալներով, Հայաստանի խոշոր քաղաքներում` Գյումրիում և Վանաձորում, իշխում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Առաջին անգամ այդ քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորվում են համամասնական ընտրության սկզբունքով։

Լրահոս
0