Հայաստանն ունի աշխարհի 2 չեմպիոն

© TheatlanticШахматы
Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավարտվեց աշխարհի պատանեկան առաջնությունը։ 16 և 18 տարիքային խմբում չեմպիոնի տիտղոսը նվաճել են հայ տղաները:

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հայկ Մարտիրոսյանը, որը հանդես էր գալիս մինչև 16 տարեկան պատանիների խմբում, չունեցավ ոչ մի պարտություն։ 1-ին 7 տուրը նա ավարտեց հաղթանակով, վերջին 4-ը՝ ոչ-ոքի հաշվով։ Արդյունքում 9 միավորով նա հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Նույնքան վաստակեց նաև մինչև 18 տարեկանների խմբում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը, որը ևս դարձավ աշխարհի չեմպիոն իր տարիքային խմբում։ Այս մասին հայտնում է armchess.am-ը։

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Քրիստինե Սմբատյանը վաստակեց 5 միավոր, տղաների խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը 8 միավորով կիսեց 3-4 հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով նրան բաժին հասավ 4-րդ տեղը։ Արթուր Դավթյանը 7 միավորով դարձավ 9-րդը։ Արփինե Գրիգորյանը մինչև 16 տարեկան աղջիկների խմբում 6․5 միավորով տեղ զբաղեցրեց 2-րդ տասնյակում, Դավիթ Միրզոյանը վաստակեց 5․5 միավոր։

Սիրանուշ Ղուկասյանը 6․5 միավորով մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում զբաղեցրեց 9-րդ տեղը, իսկ Արամ Հակոբյանը, որը հանդես էր գալիս Մանուէլ Պետրոսյանի հետ, 6 միավորով եզրափակեց 2-րդ տասնյակը։

Լրահոս
0