«Ջեյշ ալ–Իսլամ» խմբավորման զինյալների և Սիրիայի զինվորների կռվի կադրերը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սիրիայի կառավարական զորքերի և «Ջեյշ ալ–Իսլամ» խմբավորման զինյալների միջև թեժ պայքար է ընթացել Արևելյան Հութայի արևմուտքում գտնվող Ռահբաթ ալ–Իշարի ֆերմաներում։

Սիրիական բանակը փորձել է դիրքերն ամրապնդել Ռահբաթ ալ-Իշարի շրջանում, որը վերահսկողության տակ էր առել չորս օր առաջ»։ Նշենք, որ այս տարածքը «Ջեյշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորման կարևորագույն ռազմական դիրքերից էր։

Ռուսաստանը կողմ է, որ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառվի նաև «Ջեյշ ալ-Իսլամ» սիրիական խմբավորումը, որի զինյալները ռազմի դաշտում հանդես են գալիս որպես «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկիչների դաշնակից («Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ»)։

Նրանց հարձակումների զոհ են դարձել խաղաղ բնակիչները։ Սակայն սիրիական ընդդիմության բանակցությունների բարձրագույն կոմիտեն կարծում է, որ «Ջեյշ ալ-Իսլամ»-ին պետք չէ ահաբեկչական խմբավորում ճանաչել։

Ընդդիմադիրների պնդմամբ, «Ջեյշ ալ Իսլամ»-ի գրոհայինները «պաշտպանում են սիրիական ժողովրդին»։ Կոմիտեից հայտնել են, որ խմբավորումը չի խախտել Սիրիայում գործող հրադադարն ու մասնակցում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Սիրիայում սահմանված հրադադարի ռեժիմի 7-օրյա ժամկետը լրացել է սեպտեմբերի 19-ին։ Ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ին։ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հրադադարի ռեժիմը պահպանել են միայն սիրիական զորքերը, իսկ գրոհայինները խախտել են այն։ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյի հայտարարության համաձայն` հաշվի առնելով, որ ահաբեկիչները չեն պահպանում հրադադարի պահպանման ռեժիմը, անիմաստ է, որ միայն սիրիական զորքերը պահպանեն այն։

 

Լրահոս
0