Ո՞վ է և ինչո՞վ է զբաղվում առողջապահության նորանշանակ նախարարի որդին

© Sputnik / Asatur YesayantsЛевон Алтунян
Левон Алтунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության վերակազմավորումից հետո շատերի համար հետաքրքիր էր` ովքեր են նորանշանակ նախարարները։ ԶԼՄ–ներն իրենց հնարավորության սահմաններում փորձեցին պարզել հասարակությանը ոչ այնքան հայտնի նախարարների ով լինելը, իսկ այսօր անդրադարձել են, մասնավորապես, առողջապահության նախարարի որդուն։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն, Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանի միակ որդին՝ Նորայր Ալթունյանը, այս տարի ավարտել է Մեծ Բրիտանիայի UCL համալսարան-քոլեջը, տնտեսագետի որակավորմամբ։ Այդ ամենին զուգահեռ՝ նա նաև երաժիշտ է․ Նորայրը հանդես է եկել Գրիգ կոնցերտում, Մեծ Բրիտանիայի Ռոյալ Ալբերտ Հոլլ (Royal Albert Hall) թագավորական համերգասրահում՝ որպես մենակատար։

ԶԼՄ-ները գրում են, որ նա խոստումնալից երիտասարդ է և բացառիկ կերպար` երկրի հարուստ պաշտոնյաների որդիների շարքում։

 

Լրահոս
0