Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Տիգրան Գևորգյան. Հալեպում շատ լարված վիճակ է

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСитуация в Алеппо
Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հալեպում վտանգավոր դրություն է, մի քանի օր առաջ զոհվեց 5 հայ, որոնց մեջ երեխաներ կային, ևս 8-ն այս պահին հիվանդանոցում են։
Տիգրան Գևորգյան. իրավիճակը Հալեպում

Հալեպում Հայաստանի հյուպատոս Տիգրան Գևրոգյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ շատ ծանր, լարված վիճակ է քաղաքում։

Նա հայտնեց, որ հայերը տասնյակ հազարներով ստիպված են եղել լքել Հալեպը։

Նրանցից ոմանք Հայաստան են եկել, մյուսները մեկնել են Միացյալ Նահանգներ։ Որոշներն էլ Լիբանան են գնացել, հույսով, որ դրությունը կլավանա ու շտապ կվերադառանան Հալեպ։

Հյուպատոսը նշեց, որ արտագաղթում են ոչ միայն հայերը, այլև արաբները, քանի որ գտանգ է սպառնում բոլորի կյանքին։

Հալեպահայերի նյութական վնասի չափը ճշտված չէ, սակայն, Տիգրան Գևորգյանի խոսքով, այն ահռելի չափերի է հասնում։

Լրահոս
0