ԱԺ-ն ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը

© Photo : official site of the Parliament of RAЗдание Национального собрания Армении
Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խորհրդարանում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ-ն Հարկային օրենսգիրքն ընդունեց 78 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Քվեարկությունից առաջ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե նոր օրենսգիրքը չի համապատասխանում ՀՀ տնտեսության զարգացման պահանջներին, քանի որ այս նախագծում հակասահմանադրական դրույթներ կան:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ «տասը էջանոց առաջարկությունների մեծ մասը մերժվել է»:

Ըստ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ այս նախագիծը «նահանջ է փոքր ու միջին բիզնեսի համար»: Նա հայտարարեց, որ ԲՀԿ կուսակցական պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը:

Լրահոս
0