Իշխանությունը գոհ է ԿԸՀ-ից և մտադիր չէ փոխել Մուկուչյանին

© aravotТигран Мукучян
Тигран Мукучян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի հանրապետական կուսակցությունը գոհ է Տիգրան Մուկուչյանի աշխատանքից, իսկ ընդդիմությունը կարծում է, որ նրա օրոք զանգվածային ընտրակեղծիքներ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Իշխող ՀՀԿ-ն ԿԸՀ ղեկավարի պաշտոնին առաջադրել է գործող նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Խորհրդարանի իրավապետական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանի խոսքով, Մուկուչյանն արդյունավետ աշխատանք է իրականացրել, և նրա թեկնածությունը լավագույնն է։

«Մենք որոշեցինք ԿԸՀ նախագահի պաշտոնին առաջադրել գործող ղեկավար Տիգրան Մուկուչյանին և հանձնաժողովի մյուս անդամներին, քանի որ նրանք արդեն փորձառու են, պրոֆեսիոնալ և պատկերացնում են պատասխանատվության աստիճանը», — ասել է Սահակյանը։

Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
ԱԺ-ն ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը

ԿԸՀ ներկա ղեկավարը հանդես եկավ իր գործունեության վերաբերյալ երկար ելույթով, խոսեց այն մասին, թե ինչ է պետք անել առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրսատվելու համար։

Պատգամավորներից մեկը` Լյուդմիլա Սարգսյանը, հետաքրքրվեց, արդյո՞ք ինքը` Մուկուչյանը, համարում է, որ իսկապես արդար է կատարում իր աշխատանքը և չի զիջում գործող իշխանության պահանջներին։

Մուկուչյանն ասաց, որ անկախ հասարակության կողմից ԿԸՀ-ի գործունեության նկատմամբ անվստահությանը, իրավիճակը բարելավվում է։

Սարգսյանին, սակայն, ինչպես նաև մեկ այլ ընդդիմադիր պատգամավորի` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, այնքան էլ չհամոզեց այդ պատասխանը։
Զուրաբյանը տարբեր ընտրությունների ժամանակ արձանագրած խախտումներն «անաստվածային» անվանեց։ Մուկուչյանը, իհարկե, դրա հետ համաձայն չէր…

Նոր Սահմանադրության համաձայն, ՀՀ ԿԸՀ-ի ղեկավարն ու անդամներին ընտրելու է խորհրդարանը։ Մինչ այդ նրանց նշանակում էր Հայաստանի նախագահը։

Լրահոս
0