Ապրանքները Հայաստանում իրացվել են առանց փաստաթղթային ձևակերպման

© OmskmanПродуктовый магазин
Продуктовый магазин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանից ներկրված ապրանքների ողջ խմբաքանակը, առանց փաստաթղթային ձևակերպման, իրացվել է տարբեր ֆիզիկական անձանց և տնտեսվարողների:

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանց փաստաթղթային ձևակերպման և մի շարք այլ խախտումներով ապրանքների իրացման դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արաբկիրի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «ՄԻՌՈՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն 2016 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունում գործող մեկ մատակարարից ներմուծել է շուրջ 140 միլիոն դրամ ինվոյսային արժեքով տարբեր ապրանքներ՝ հագուստ, ավտոպահեստամասեր, ձեթ:

Ներկրված ապրանքների ողջ խմբաքանակը, առանց փաստաթղթային ձևակերպման, իրացվել է տարբեր ֆիզիկական անձանց և տնտեսվարողների:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չունի առևտրային ու պահեստային տարածքներ, ապրանքանյութական արժեքների մնացորդ և ներմուծված ապրանքների իրացմանը վերաբերող հարկային հաշիվներ: Բացի այդ, «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվառման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում ընկերությունը չի ներկայացրել ներմուծման հարկային հայտարարագիր և պետբյուջե որևէ վճարում չի կատարել:

ՊԵԿ տեղեկատվական բազայի տվյալների համաձայն՝ ընկերությունը ցույց է տվել ընդամենը 11.4 մլն դրամի իրացման շրջանառություն, սակայն պետբյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար չի առաջացրել` ցույց տալով շուրջ 60 հազար դրամ հաշվանցման ենթակա գումար:

«ՄԻՌՈՆ ՏՐԱՆՍ»-ի կողմից ներկրված որոշ ապրանքատեսակներ ենթակա են եղել դրոշմապիտակավորման, սակայն ընկերությունը դրոշմապիտակների ստացման հայտ չի ներկայացրել և չի ստացել:

Խախտման վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն:

Լրահոս
0