Հայկական խոհանոցի սիրահարների թիվն անհամեմատ մեծ է

© GurmanikaАрмянская кухня
Армянская кухня - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել կայքում` պարզելու համար, թե օգտատերերը որ երկրի խոհանոցն են նախընտրում։ Ընթերցողներին ընտրության 4 տարբերակ էր առաջարկվել` հայկական, վրացական, եվրոպական կամ չինական խոհանոց։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հարցման արդյունքների համաձայն` կայքի օգտատերերը նախապատվությունը տալիս են հայկական խոհանոցին։

«Ո՞ր խոհանոցի կերակուրներն եք նախընտրում» հարցին ընթերցողների 65.7 պատասխանել է` «հայկական»։ Ընդ որում, հայկական խոհանոցի ամենասիրված կերակուրներից են տոլման, խաշլաման, խաշը, հարիսան և ղափաման։

Երկրորդ տեղում է վրացական խոհանոցը (25.7%), երրորդ տեղում` եվրոպական խոհանոցը (5.7%)։ Չինական խոհանոցի սիրահարների թիվն ամենաքիչն է` 2.9%։

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 4-ը։

 

Լրահոս
0