Յակունին. Ղարաբաղյան հակամարտությունն ասես մատի փուշ լինի

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցВладимир Якунин
Владимир Якунин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոլորակի աշխարհատնտեսական պատկերը, «Քաղաքակրթությունների երկխոսություն» հետազոտական ինստիտուտը, Բերինգի նեղուցով անցնող թունելն ու «Իսլամական պետության» դեմ պայքարը. ահա այն թեմաները, որոնք քննարկվում էին հունական Հռոդոս կղզում անցկացվող «Քաղաքակրթությունների երկխոսություն» 14-րդ նստաշրջանի ընթացքում։

Նշված նախագծերի նշանակության և Հայաստանի ներուժի մասին է խոսել «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական համաժողովի հիմնադիր-նախագահ Վլադիմիր Յակունինը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը:

- Ի՞նչը Ձեզ դրդեց ստեղծել «Քաղաքակրթությունների երկխոսություն» հետազոտական ինստիտուտը։

— Երեք տարի առաջ «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական համաժողովի հերթական նստաշրջանի մասնակիցները եկան այն եզրակացության, որ մենք այնքան ենք աճել ինտելեկտուալ առումով, որ կարող ենք ավելի ակտիվ լինել, ոչ միայն մտավոր պրոդուկտ ստեղծել, այլև իրացնել այն։ Մենք սկզբում մի նախագիծ արեցինք, որը կոչվում էր «Քաղաքակրթությունների երկխոսության դպրոց»։ Քանի որ չէինք ուզում քաղաքական կազմակերպություն դառնալ, ստեղծեցինք մշտապես գործող «Քաղաքակրթությունների երկխոսություն» կենտրոնը, որը փորձագիտական, վերլուծական կենտրոն է։ Մենք ամրապնդեցինք այդ գաղափարն ու սկսեցինք ակտիվ զբաղվել կենտրոնի կազմավորման և գրանցման հարցերով, սակայն այդ աշխատանքը դեռ չի ավարտվել։ Մենք նույնիսկ մտածում էինք այս տարի չանցկացնել «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովը, քանի որ շատ բան չէինք հասցնում անել, սակայն կազմակերպեցինք, և կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր։

- Ի՞նչ հիմնական խնդիրներ է լուծելու այս ինստիտուտը։

— Մեր օրակարգում խնդիրների վեց խումբ է ներառված. առաջինն ուսումնասիրում է ինստիտուտները, ժամանակակից աշխարհում ընթացող քաղաքական գործընթացները` քաղաքակրթությունների երկխոսության մեթոդաբանության լույսի ներքո։ Հարցերի մյուս խումբն ուղղված է տնտեսական զարգացման նոր մոդելների որոնմանը։ Այսօր արդեն ակնհայտ է, որ ոչ ազատական գլոբալիզացիայի առկա մոդելը սպառել է իրեն, հակասական է և մի շարք բախումների է հանգեցնում։ Պետք է ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի կարևոր հանգամանքի վրա, ինչպիսին է մարդու զարգացումը, և մենք զարգացնելու ենք այդ ուղղությունը` ուսումնասիրելով ժամանակակից մարդու խնդիրները ժամանակակից աշխարհում։ Մեզ համար տնտեսական զարգացման բազայի հիմնական տարրերից է գլոբալ ենթակառուցվածքի առաջընթացը, ինչը նույնպես նշված է ՄԱԿ-ի վերջին փաստաթղթերում։

Бывший президент Чехии Вацлав Клаус - Sputnik Արմենիա
Չեխիայի նախկին նախագահ. շենգենյան գոտին ամենամեծ սխալն է

Մեր կարծիքով` ենթակառուցվածքը չի սահմանափակվում միայն տրանսպորտով կամ էներգետիկայով, այլ ենթադրում է նաև հաղորդակցման միջոցների, կրթության, մշակույթի ենթակառուցվածք։ Սա հիմնական, նյութական հիմքերի ամբողջականություն է, որոնք ուղղված են հասարակության և տնտեսության կատարելագործմանը։ Ինստիտուտի շրջանակում կուսումնասիրենք այնպիսի հարցեր, որոնք կապված «տնտեսական աճ» հասկացության հետ։ Նույնիսկ Շումպետերն էր (տնտեսագետ Ջոզեֆ Շումպետեր — խմբ.) ժամանակին նշում «աճ» և «զարգացում» հասկացությունների տարբերությունը, քանի որ տնտեսությունը հիմք է տալիս հասարակության ու մարդու զարգացման համար։ Եթե դա է լինում, ապա այդ ժամանակ ճեղք է առաջանում սոցիալական հետաքրքրությունների և վիճակագրական տնտեսական ցուցանիշների միջև։

- Արդյո՞ք ինստիտուտում տեղ հատկացվելու է էթնոքաղաքական հակամարտություններին, օրինակ, ղարաբաղյան հակամարտությանը։

— Մենք երբեք միջնորդ չենք եղել։ Սակայն երբ սառեցված հակամարտություններն անցնում են զինված բախումների փուլ, մենք հասկանում ենք, որ դա կարելի էր թույլ չտալ։ Մեր խնդիրն է ուսումնասիրել նման ներսից բորբոքվող հակամարտությունները և փորձել բացահայտել սկզբնական պատճառները, ժամանակակից քաղաքական ենթատեքստը։ Սա անհրաժեշտ է քաղաքագետներին գիտելիքներով զինելու համար։ Ցավոք, այսօր քաղաքականությունը հաճախ տարբերվում է պատմությունից, փորձագիտական վերլուծությունից, և ամեն ինչ կարճաժամկետ գործողության է ուղղված. այս պահին է տեղի ունեցել, ուրեմն պետք է անհապաղ արձագանքել։ Քաղաքագետները սկսել են մտածել ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածներով։ Դեռ Չերչիլն էր ասում, որ քաղաքագետի և առաջնորդի տարբերությունն այն է, որ քաղաքագետը մտածում է ընտրությունների միջև ընկած կատեգորիաներով, իսկ առաջնորդը` սերունդների կատեգորիաներով։

- Ո՞րն է Հայաստանի ներուժը ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ հաստատելու գործում։

— Ժամանակին մենք Հայաստանի ղեկավարության հետ շատ էինք քննարկում այս թեման։ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև կամուրջների հաստատման համար խոչընդոտ էր ղարաբաղյան հակամարտությունը, դադարեցված երկաթուղային հաղորդակցությունը և այլն։ Շատ բան է կախված հակամարտության դադարեցումից, որը խանգարում է Հայաստանի ներուժի կիրառմամբ ԵՄ-ի հետ ինտեգրվելու, Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման ցանկացած դրական նախագծի իրականացմանը։ Ղարաբաղյան հակամարտությունը փշի պես նստած է «մատի» մեջ, և այդ փուշը դեռ հեռացված չէ։

- Ինչպիսի՞ն եք տեսնում ԵՏՄ-ի ապագան:

— Ուզում ենք մենք դա, թե ոչ, ինտեգրման տնտեսական և սոցիալ-քաղաքական գործընթացները անխուսափելի են հաղորդակցության միջոցների, տրանսպորտի, գլոբալիզացիայի զարգացման պարագայում։ Ես տարբերություն եմ տեսնում գաղափարախոսության և գլոբալիզացիայի օբյեկտիվ օրինակների միջև։ Սակայն գաղափարախոսությունն ու քաղաքականությունը սահմանափակ, դուրս գրված, համարակալած, ունիվերսալ, այսպես կոչված համամարդկային արժեքների պարտադրումն է որևէ մեկի կողմից։ Ցանկացած գաղափարախոսության և քաղաքականության մեջ կան դրական և բացասական կողմեր։ Վերջինը հաճախ գերակշռում է։ Կարծում եմ՝ իրավիճակը կնպաստի, որ զարգանա համագործակցությունը, դրական ինտեգրացիոն գործընթացները ԵՏՄ շրջանակներում, իմ կարծիքով, համապատասխան դրական ազդեցություն ունենալով։ Քանի որ ջանքերի համախմբումը թույլ է տալիս ավելի մեծ արդյունքների հասնել, քան միայնակ գործելը։

Джеймс Уорлик - Sputnik Արմենիա
Ուորլիք. Հուսով ենք` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել

- Ի՞նչ կտա ԵՏՄ-ին Բերինգի նեղուցով թունելի կառուցման նախագիծը։

— Պատկերացրեք մի տեսարան, երբ Կամչատկայում Բերինգի նեղուցով երկաթուղի է կառուցված, և արդեն գործում է թունելը։ Սա կտրուկ կփոխի աշխարհի աշխարհատնտեսական պատկերը և Եվրասիական աշխարհամասի տնտեսական պատկերը։ Այն հասանելիություն կապահովի նոր ռեսուրսներին, տրանսպորտային և առևտրային կապերի հաստատման հնարավորություն կտա, մարդկանց փոխանակում կլինի, կզարգանա զբոսաշրջությունը, նոր քաղաքներ կկառուցվեն, գիտության մեջ նոր բացահայտումներ կարվեն։ Այս ենթակառուցվածքային նախագծի իրականացումն էլ հենց ընկած է մեր հայեցակարգում. ենթակառուցվածքը տնտեսության առանցքն է։

- Ինչպիսի՞ն կլինի «Քաղաքակրթությունների երկխոսություն» ՀՀՖ-ն 2017 թվականին։

— Հաջորդն ավելի արդյունավետ պետք է լինի, ավելի հաջողակ և հետաքրքիր։

Լրահոս
0