Ալ Ջազիրան և Ստամբուլում ապրող հայաստանցի կանայք

© AFP 2023 / OZAN KOSE Турция
Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը մի քանի օր առաջ «Աշխարհը ճամպրուկում» հաղորդաշարով անդրադարձել է Թուրքիայում ապրող և աշխատող հայաստանցիների կյանքին։ «Ալ Ջազիրա աշխարհ» խորագրով ներկայացվել է գյումրեցի երկու կնոջ կյանքի տխուր պատմությունն ու խոսվել օտար հողում դժվարությամբ ձեռք բերած ապրուստի մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի-Sputnik. Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը Ալ Ջազիրա-Թուրք-ի հետ «Աշխարհը ճամպրուկում» հաղորդմամբ ներկայացրել է ֆիլմ Ստամբուլում ապրող ու աշխատող Անահիտ Տոնոյանի և Կարինե Գալստյանի դառը կյանքի մասին։

«Այս ֆիլմը պատմություն է երկու կնոջ դառը ճակատագրի մասին, որոնք չեն կարողացել գոյատևել տանը, ստիպված են եղել լքել ընտանիքն ու միանալ հազարավոր միգրանտներին, որպեսզի ապրեն ու օգնեն իրենց ընտանիքի անդամներին»,- ասվում է ֆիլմում։

Ֆիլմը սկսվում է Հայաստանի տնտեսական անմխիթար վիճակի նկարագրությամբ. երկիր, որտեղ շատ դժվար է վաստակել անգամ հանապազօրյա հացը, իսկ աղքատությունն օր օրի խորանում է։

Նշվում է, որ հարյուր-հազարավոր հայաստանցիներ ճարահատյալ լքում են Հայաստանը օտար երկրներում աշխատանք որոնելու համար։

Շատերն ապրուստի միջոց են գտնում Թուրքիայում, որի հետ Հայաստանի սահմանը փակ է 1993 թվականից։

Наира Зограбян - Sputnik Արմենիա
Զոհրաբյան. «Տնտեսության համար տապանաքար պիտի պատվիրենք»

Անահիտ Տոնոյանը 88-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ կորցրել է ընտանիքի անդամներին, 30 հարազատ մարդ է զոհվել՝ մնալով փլատակների տակ։ Ամուսինը մահացել է, երբ նա 50 տարեկան էր դեռ։

Այդ ժամանակներից սկսվել է երեխաներին մեծացնելու, հանապազօրյա հաց վաստակելու դաժան ու դժվար ուղին։

Անահիտ Տոնոյանը 18 տարի ապրում է Թուրքիայում, զբաղվում է առևտով, ապրում է վարձով, չի կարողանում Հայաստան գնալ, իսկ Ստամբուլում իրեն լավ է զգում, քանի որ կարողանում է օգնել երեխաներին։

Կարինե Գալստյանի ճակատագիրը դաժանությամբ չի տարբերվում նախորդ կերպարի պատմությունից։ Նա ևս դժվարությամբ է վաստակում իր ապրուստը, օգնում դուստրերին։

Ի տարբերություն Անահիտի, որը երբեք Հայաստան չի գնացել մոտ 20 տարվա ընթացքում, Կարինեն 2004-ին ամուսնացել է Թուրքիայի քաղաքացու հետ՝ քաղաքացիություն ստանալու համար, և հեշտությամբ է Հայաստան գալիս։

Կարինեն և Անահիտն իրենց խոսքում անընդմեջ նշում են, որ կարոտում են Հայաստանը, սակայն ստիպված են ապրել օտար երկրում, քանի որ միայն այդ կերպ են կարողանում աշխատել ու օգնել հարազատներին։

Լրահոս
0