ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար կունենա

© AFP 2023 / KENA BETANCURАнтониу Гутерриш
Антониу Гутерриш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի գլխավոր հավակնորդն է:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող 5 երկրներից ոչ մեկը Անտոնիու Գուտերեշի թեկնածությանը դեմ չի քվեարկել վեցերորդ գաղտնի քվեարկության ժամանակ:

Պորտուգալիայի նախկին վարչապետի թեկնածությանն աջակցել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրներից 13-ը:

Պաշտոնական քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 6-ին։

Գուտերեշից բացի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին էին հավակնում նաև Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյուրքը, Արգենտինայի ԱԳ նախարար Սուսաննա Մալկորան, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և ևս 5 թեկնածու:

Գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր պաշտոնավարումը կավարտի 2017-ի հունվարին:

Լրահոս
0