ԿԸՀ-ն և Տիգրան Մուկուչյանը վերընտրվեցին

© aravotТигран Мукучян
Тигран Мукучян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ Ազգային ժողովը վերընտրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ու անդամներին:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ վերընտրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ու անդամներին:

Քվեարկությանը մասնակցած 103 պատգամավորից 96-ը կողմ է քվեարկել Տիգրան Մուկուչյանին, 4-ը՝ դեմ: 3 քվեաթերթիկ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը համարել է անվավեր:

ԿԸՀ անդամների քվեարկության` անվավեր ճանաչված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 21-ն էր: Դրանք, սակայն, չեն ազդել ընտրության արդյունքների վրա:

Հիշեցնենք, ԱԺ-ն Սահմանադրության փոփոխություններից հետո այս տարի առաջին անգամ ընտրեց ԿԸՀ անդամներին ու նախագահին, տվյալ դեպքում ճիշտ կլինի ասել` վերաընտրեց:

 

 

Լրահոս
0