Հայաստանն ու Ռուսաստանը 5.5 տոննա մարդասիրական օգնություն են ուղղել Լաթաքիա

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցСамолет с гуманитарной помощью прибыл из России в Сирию
Самолет с гуманитарной помощью прибыл из России в Сирию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաքի խաղաղ բնակիչների համար շարունակում են գործել սննդի կետերը։ Նրանց նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ են տրամադրում։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Սիրիայում գործող ռուսական կենտրոնը Հայաստանի հետ համատեղ 5.5 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Լաթաքիայի բնակիչներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կենտրոնի հրապարակած հաղորդագրությանը։

«Ռուս-հայկական համատեղ ակցիայի ընթացքում Լաթաքիա քաղաքի բնակիչներին շուրջ 5.5 տոննա սննդամթերք է փոխանցվել` շաքարավազ, ալյուր, բրինձ, թեյ, պահածոներ», — գրված է Ռուսաստանի ՊՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Սիրիայում սահմանված հրադադարի ռեժիմի 7-օրյա ժամկետը լրացել է սեպտեմբերի 19-ին։ Ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ին։ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հրադադարի ռեժիմը պահպանել են միայն սիրիական զորքերը, իսկ գրոհայինները խախտել են այն։

 

Լրահոս
0