Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Կարմիր պանդան Հայաստանում կլինի Կենդանաբանական այգու նոր սեզոնի բացմանը

© Sputnik / ArmeniaNowРубен Хачатрян
Рубен Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կենդանաբանական այգին կհամալարվի նոր կենդանիներով, որոնց թվում նաև կարմիր պանդա կլինի։ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այգու վերանորոգման և բարեկարգման նախագծի, ինչպես նաև այգին նոր կենդանիներով համալրելու մասին։
Ռուբեն Խաչատրյան

Ռուբեն Խաչատրյանի խոսքով` 2017 թվականի մայիսի 1-ին` Կենդանաբանական այգու սեզոնի բացմանը, այցելուները կարող են նաև կարմիր պանդա տեսնել։

Բացի պանդայից, Կենդանաբանական այգին կհամալարվի նոր կենդանիներով`փոքր կենգուրույի տեսակներ, տարբեր տեսակի թութակներ, որոնց կթույլատվի կերակրել։

Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման նախագիծն իրականացվում է մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողﬕց։ Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսված հիﬓական աշխատանքների ցանկում արջերի և գայլերի, աֆրիկյան առյուծների, գիշատիչ թռչունների ընդարձակ ազատավանդակների կառուցուﬓ է:

 

Լրահոս
0