Յալթայում կհամտեսեն հայկական ազգային ճաշատեսակներ

© Photo : odjahАрмянская толма (голубцы с виноградными листьями)
Армянская толма (голубцы с виноградными листьями) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոկտեմբերի 9–ին Յալթայում Լենինի հուշարձանի մոտ տեղի կունենա «Ծովային Հայաստան» հայկական արվեստի փառատոնը։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 9-ին Յալթայի ծովափին Ղրիմում Հայկական մշակույթի օրերի շրջանակում տեղի կունենա «Ծովային Հայաստան» հայկական արվեստի փառատոնը, գրում է «Յալթայի հարավ» հրատարակությունը։

Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Մամուլյան. հայկական խոհանոցը կնվաճի աշխարհը

Այդ նախագիծը ստեղծված է Ղրիմում ազգամիջյան հարաբերությունները լավացնելու նպատակով։ Կազմակերպիչները համոզված են, որ նման փառատոնը կնպաստի Ղրիմի Հանրապետության դրական հեղինակության ամրապնդմանը և տարածմանը, Ղրիմի հայերի մշակույթի, սովորույթների և ավանդույթների պահպանմանը։

Փառատոնի բոլոր հյուրերի և մասնակիցների համար նախապատրաստվել է հետաքրքիր ծրագիր` թատերականացված ներկայացումներ, որոնք արտացոլում են Ղրիմի հայերի կենցաղը, սովորույթները և ավանդույթները, արտիստների և ստեղծագործական խմբերի ելույթներ, ազգային արվեստի վարպետների, նկարիչների, արհեստագործների տոնավաճառ-ցուցահանդես։ Տեղի կունենա նաև հայկական խոհանոցի ճաշատեսակների համտես, վարպետության դասեր և մրցույթներ։

Լրահոս
0