Կինոգետը նոր նախարարից օրենք է ուզում

© KinoashkharhДавид Мурадян
Давид Мурадян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանի ամենամեծ ակնկալիքը մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանից Կինոյի մասին օրենքն է:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արմեն Ամիրյանը մշակույթի ոլորտում պատահական մարդ չէ: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը:

Артем Михалков - Sputnik Արմենիա
Հայերն ու Հայաստանը հիացրել են Միխալկովին

«Կարծում եմ, որ մեր մշակութային իրականությունն իրեն լավ է ծանոթ՝ և՛ իր խնդիրներով, և՛ իր հարստություններով»,- նշեց Մուրադյանը՝ միաժամանակ հավելելով, որ իր ամենակարևոր սպասելիքը նորանշանակ նախարարից մշակութային դաշտի կարգավորմանը նպաստող մի շարք օրենքների ընդունումն է, մասնավորապես՝ Կինոյի և թատրոնի մասին օրենքները:

«Շատ կարևոր է ունենալ թատրոնի օրենք, կինոյի օրենք: Շատ հաճախ մեր միջազգային համագործակցությունը, հատկապես՝ կինոյի ոլորտում, սահմանափակվում է կամ առանձնապես հաջողությամբ չի զարգանում, որովհետև մեզ հարցնում են՝ իսկ դուք կինոյի օրենք ունե՞ք»,- ասաց կինոգետը՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ օրենսդրական դաշտի բացակայության պատճառով մեր երկրի կինոարտադրությունը հետ է մնացել նախկին ԽՍՀՄ անդամ այլ երկրներից:

«Այն երկրները, որոնք հասցրին կինոյի օրենք ընդունել, հաջողությամբ մտնում են միջազգային ծրագրերի մեջ: Դա որոշակի վստահություն է ներշնչում գործընկերոջը: Բացի այդ, կինոյի մասին օրենքն ունի իր ունիվերսալ նորմերը ամբողջ եվրոպական տարածքում և դրա հետ մեկտեղ ունի իր տեղական յուրահատկությունները: Դրանց համադրության շնորհիվ է, որ, ասենք, էստոնացիները կամ վրացիները հիմա գրեթե յուրաքանչյուր երկրորդ ֆիլմը նկարահանում են որևէ երկրի հետ համատեղ»,-ասում է Մուրադյանը:

Նոր կառավարությունն արդեն իսկ հայտարարեց, որ 2017թ-ի բյուջեն կոշտ է լինելու, ծախսային մասը՝ կրճատված: Sputnik Արմենիայի հարցին, թե մտավախություն չկա արդյո՞ք, որ ֆինանսավորման պակասը կվնասի մշակույթի բնագավառը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը պատասխանեց. «Դա օբյեկտիվ իրողություն է, և պետք է կարողանալ ըստ այդ օբյեկտիվ իրողության ապրել»:

Իսկ անձամբ մշակույթի նախարարից Դավիթ Մուրադյանի սպասելիքները լավատեսական են: Նա համոզված է, որ Արմեն Ամիրյանը կպահպանի մինչ այժմ եղած բոլոր ձեռքբերումները և կկարողանա նորացնել մշակույթը արդեն նոր իրողություններին համահունչ: 

Լրահոս
0