Ժամանակին հալեպահայերն էին օգնում հայությանը, այսօր նրանք փրկության կարիք ունեն

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСитуация в Алеппо
Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի հայտարարությունը վերաբերում է Սիրիայում տիրող վիճակին, մասնավորապես` սիրիահայերին, որոնք օգնության կարիք ունեն։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամն այսօր տարածել է հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը հավատարիմ է Հայաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու նպատակին: Միևնույն ժամանակ, մենք չենք գործում մեկուսացած: Մենք քաջատեղյակ ենք` ինչ է կատարվում մեր շուրջը և աշխարհում ու կրում ենք պատասխանատվություն` մասնակից դառնալու ցավն ու տառապանքը հնարավորինս մեղմելու գործին` որտեղ հնարավոր է:

Հետևելով Սիրիայում` մասնավորապես Հալեպում, շարունակվող բռնությանը` մենք պարտավորություն ենք զգում ֆինանսական աջակցություն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: Այդ նպատակով մենք պատրաստ ենք միավորել ջանքերը աշխարհի տարբեր մասերում գործող այլ կազմակերպությունների և անհատների հետ: Պետք է գործել հենց հիմա: Ցավում ենք և մտահոգված ենք ռազմական գոտում գտնվող մարդկանց համար:Նույնիսկ նրանք, ովքեր մարտական գործողությունների վերջին տարիների ընթացքում մնացել էին այնտեղ, այժմ ապահով ապաստան են փնտրում: Մենք պարտավոր ենք օգնել նրանց:

Այս հարցում մեզ միացել են մի քանի մասնավոր հիմնադրամներ, և մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ, որպեսզի համոզված լինենք, որ Հայաստան ժամանողները կստանան անհրաժեշտ հիմնական պետական աջակցություն, որպեսզի կարողանան օրինական ապաստան հայցել Հայաստանում:

Ցեղասպանությանը հաջորդող տարիներին հալեպահայերն էին հայությանն առաջինը փրկության ձեռք մեկնողները: Այսօր նրանք ունեն այդ փրկության կարիքը»:

Լրահոս
0