«Հայֆեստը» հրաժեշտ տվեց, բայց խոստացավ վերադառնալ

© Sputnik / Aram NersesyanЦеремония закрытия международного театрального фестиваля "Айфест"
Церемония закрытия международного театрального фестиваля Айфест - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախօրեին Երևանում կայացավ «Հայֆեստ» XIV ամենամյա միջազգային թատերական փառատոնի փակման արարողությունը:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. «Հայֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանը հայտարարեց, որ «Հայֆեստ» XIV փառատոնի կազմակերպիչները գոհ են միջոցառման արդյունքներից:

Այս տարի թատերական 12 հարթակում ցուցադրվել է ավելի քան 50 ներկայացում: Փառատոնն ընդունել է 20 երկրից ժամանած 250 մասնակցի՝ արվեստի հեղինակավոր գործիչներ, արտ-մենեջերներ, միջազգային փառատոների նախագահներ Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նորվեգիայից, Ճապոնիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից և այլ երկրներից:

Ղուկասյանի խոսքով՝ ներկայացումների ընթացքում բոլոր դահլիճները լեփ-լեցուն են եղել: Մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հետաքրքրել են թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան նախագծերը:

«Փառատոնը նպաստում է թատերական տարբեր ժանրերի զարգացմանը: Հանդիսատեսի զգացմունքներին գումարվել էր թատերախմբերի հուզմունքը, սակայն նրանք կարողացան հաղթահարել տեխնիկական բարդությունները և դարձան «Հայֆեստի» լիարժեք մասնակիցներ», — Sputnik Արմենիային ասաց Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ փառատոների առկայությունը բարձրացնում է արտասահմանցիների և երկրի այլ քաղաքների բնակիչների հետաքրքրությունը կոնկրետ քաղաքի նկատմամբ: «Երկրի բնակիչները ցանկանում են հպարտանալ նման միջոցառումներով: «Հայֆեստը» Երևանը գրավիչ դարձնող հարթակ է: Նրանք, ովքեր գիտեն և հասկանում են, թե ինչ է թատրոնը, կգան ու ներկայացումներ կդիտեն այստեղ», — ասաց Ղուկասյանը:
Ըստ նրա՝ մարդկանց մշակութային ակտիվությունը պետք է խրախուսվի, ուստի անհրաժեշտ է մեծ նշանակություն տալ նման փառատոների անցկացմանը, ինչպես նաև՝ դրանց ֆինանսավորմանը:

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Ղուկասյան
Արթուր Ղուկասյան - Sputnik Արմենիա
1/4
Արթուր Ղուկասյան
© Sputnik / Aram Nersesyan«Հայֆեստ» փառատոնի փակման արարողություն
«Հայֆեստ» փառատոնի փակման արարողություն - Sputnik Արմենիա
2/4
«Հայֆեստ» փառատոնի փակման արարողություն
© Sputnik / Aram Nersesyan«Հայֆեստ» փառատոնի փակման արարողություն
«Հայֆեստ» փառատոնի փակման արարողություն - Sputnik Արմենիա
3/4
«Հայֆեստ» փառատոնի փակման արարողություն
© Sputnik / Aram Nersesyan«Հայֆեստ» փառատոնի փակման արարողություն
«Հայֆեստ» փառատոնի փակման արարողություն - Sputnik Արմենիա
4/4
«Հայֆեստ» փառատոնի փակման արարողություն
1/4
Արթուր Ղուկասյան
2/4
«Հայֆեստ» փառատոնի փակման արարողություն
3/4
«Հայֆեստ» փառատոնի փակման արարողություն
4/4
«Հայֆեստ» փառատոնի փակման արարողություն

Ղուկասյանի խոսքով՝ այս տարի հանդիսատեսն ավելի շատ էր, քան նախորդ տարիներին:

«Առավել պահանջված է դրաման: Մարդկանց դուր է գալիս, երբ բեմում խոսում են, այլ ոչ թե լռում կամ պարում», — ասաց նա:

Այս տարի «Հայֆեստին» մասնակցած հյուրերը նաև վարպետության դասեր են անցկացրել: Փառատոնի առավել նշանակալի ներկայացումների շարքում են Տաշքենդի «Իլհամ» դրամատիկական թատրոնի «Յոթ լուսինը», Սանկտ Պետերբուրգի «Փոքր դրամատիկական թատրոնի» «Կարամազով եղբայրները», Մաքսիմ Գորկու անվան թատրոնի «Հոգիների աճուրդ» ներկայացումը, որի հեղինակը Արսինե Խանջյանն է (Գերմանիա):

Լրահոս
0