Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պաղպաղակ ուտելը վտանգավոր հաճույք է

© Sputnik / Diana AtoyanМелине Бегларян
Мелине Бегларян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը հետազոտություն է անցկացրել կաթնամթերքի շուկայում` հայտնաբերելու համար որակական և տեղեկատվական կեղծումները։ Կենտրոնի աշխատակից Մելինե Բեգլարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այն մասին, թե ինչ արդյունք են տվել իրենց հետազոտությունները։
Մելինե Բեգլարյան. սննդի անվտանգության մասին. կաթնամթերք

Բեգլարյանի խոսքով` Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը հետազոտություններն իրականացրել է 2012 թվականից։ Հետազոտել են պաստերացված կաթը, պաղպաղակը, կարագը, պանիրը։ Պաղպաղակի շուկայում ուսումնասիրվել են նաև մանրէաբանական ցուցանիշները, հիգիենիկ ինդիկատորների հիման վրա փորձել են տալ շուկայում իրացվող պաղպաղակների սանիտարական գնահատականը։ Իսկ արդյունքները բոլորովին էլ գոհացուցիչ չեն եղել։

«Հայտնաբերել ենք ինչպես օրենսդրությամբ կարգավորվող մանրէների հետ կապված խնդիրներ, այնպես էլ` մանրէներ, որոնք օրենսդրությամբ չեն կարգավորում»,- ասաց նա։

Կենտրոնն իրականացրել է բացառապես սառնարաններում պահվող պաղպաղակների հետազոտություն։ Հետազոտվել են տեղական արտադրության պաղպաղակները, ընդ որում` պահպանվել է հետազոտությունների պարբերականությունը։ Պարզվել է, որ այս շուկայում վիճակը տարեցտարի ավելի է վատանում։ 

Լրահոս
0