Մարդիկ չէին հավատում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակին

© Sputnik / Aram NersesyanМатч Армения-Румыния
Матч Армения-Румыния - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ չէին հավատում Հայաստան–Ռումինիա խաղում հայկական թիմի հաղթանակին։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հայաստան-Ռումինիա հանդիպման, մեղմ ասած, ամոթալի ավարտից առաջ (Հայաստանը պարտվեց 0։5 հաշվով) Sputnik Արմենիան հարցում էր կազմակերպել կայքում։

Варужан Сукиасян - Sputnik Արմենիա
Հայաստան-Ռումինիա. ձախողում խաղի մեկնարկում

Ընթերցողները պետք է պատասխանեին հետևյալ հարցին` Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ինչպե՞ս կխաղա Ռումինիայի և Լեհաստանի հետ առանց Հենրիխ Մխիթարյանի։

Ընթերցողների գերակշռող մասը (91.7%) պատասխանել էր, որ Հայաստանը կպարտվի, 8.3%-ը նշել էր, որ ՀԱյաստանը կարող է հաղթել, և որևէ մեկի կարծիքով խաղը չէր կարող ավարտվել ոչ- ոքի (0%)։

Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրում հյուրընկալել էր Ռումինիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի պարտությամբ` 0:5 հաշվով։

 

Լրահոս
0