Էնգելս քաղաքում հայ ընտանիքը առյուծ է պահում

© из архива FPWCЛьвица Мэри из гюмрийского зоопарка
Львица Мэри из гюмрийского зоопарка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայա անունով էգ առյուծը վեց ամսական է, նա շատ արագ է մեծանում։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Վերջին օրերին Էնգելս քաղաքում աշխուժություն է տիրում այն պատճառով, որ լուրեր են տարածվել, թե տեղի ընտանիքը առյուծի ձագ է պահում և հանգիստ նրան փողոց է հանում, հայտնում է «ՍարԻնֆորմը»։

Александр Пототский - Sputnik Արմենիա
Գամփռ և սպաս. ռուս ճանապարհորդի բացահայտումը

Այս տեղեկությունը ստուգել է ոստիկանությունը։ Պարզվել է, որ հայ ընտանիքը Մայա անունով առյուծ է պահում, ունի դրա համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Ինչպես պարզվել է ստուգումների արդյունքում, անասնաբույժները պատվաստումներ են կատարել։ Ընտանիքի և կենդանու նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հիմքեր ստուգողները չեն ունեցել։

«ՍարԻնֆորմի» տվյալներով, առյուծի տերերը բնակվում են Տուրգենևի փողոցի տներից մեկում։ Կենդանին վեց ամսական է։ Տերերն իսկապես զբոսանքի են հանում առյուծին` անվտանգության կանոնները պահպանելով։

Լրահոս
0