«Երևան Օփեն» մրցաշարի հաղթող է դարձել Ռոբերտ Հովհաննիսյանը

© TheatlanticШахматы
Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թեև շախմատի մրցաշարում մինչև վերջին տուրը միանձնյա հաղթողն էր Պավել Սմիրնովը, սակայն վերջին տուրում Հովհաննիսյանն առաջ անցավ նրանից։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարում տեղի են ունեցել վերջին տուրի հանդիպումները, հայտնում է armchess.am-ը։ 

Պավել Սմիրնովը, ով պայքարում էր առաջին տեղի համար և կարող էր դառնալ միանձնյա հաղթող, վերջին տուրում տանուլ է տվել խաղը։

Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել Տիգրան Լ․ Պետրոսյանի հետ և վաստակելով 7 միավոր` լրացուցիչ միավորներով առաջ է անցել Սմիրնովից։

© ArmSportՌոբերտ Հովհաննիսյան
Роберт Ованнисян - Sputnik Արմենիա
Ռոբերտ Հովհաննիսյան

Վիտալի Բերնադսկին նույնքան միավորով եզրափակել է լավագույն եռյակը։

Տիգրան Լ․ Պետրոսյանը 4-րդն է, Հովիկ Հայրապետյանը` 5-րդը:

Լրահոս
0