Վիկտոր Դալլաքյան. «Եթե ինձ որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»

© Sputnik / ArmlurВиктор Даллакян
Виктор Даллакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիկտոր Դալլաքյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 4 տարի չի հանդիպել, թեև եղել է նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալն ու Ազգային ժողովում նրա մշտական ներկայացուցիչը: Այս մասին այսօր Դալլաքյանն ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հայտարարելով նաև, որ հրաժարվում է այդ պաշտոններից:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Վիկտոր Դալլաքյանը հրաժարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ԱԺ-ում նրա մշտական ներկայացուցչի պաշտոններից և պատրաստվում է դիմում ներկայացնել նաև ՀՀԿ-ից դուրս գալու համար: Այս մասին Դալլաքյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այսուհետև վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն և ակտիվորեն մասնակցելու եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններին,- ասաց Դալլաքյանը,- այսօրվա իմ ելույթից հետո, եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»:

Նոր կուսակցություն ստեղծելու և նոր քաղաքական ուժի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համագործակցության մասին տարածված տեղեկությունները Վիկտոր Դալլաքյանը չցանկացավ մեկնաբանել՝ ասելով, որ այդ մասին կխոսի ավելի ուշ: Բայց բացատեց, որ նոր կուսակցությունը «Շրջադարձ» կկոչվի, ինչպես շրջանառում է մամուլում:

Իսկ քաղաքական կողմնորոշման մասին լրագրողների հարցին Վիկտոր Դալլաքյանն այսպես պատասխանեց.

«Ես ընդդիմադիր եմ ՀՀ դեմոգրաֆիական կատաստրոֆիկ իրավիճակին, երբ ՀՀ-ից արտագաղթել է ավելի քան 400 հազար մարդ, ես ընդդիմադիր եմ ՀՀ-ում բրգաձև կառուցվածք ունեցող կոռուպցիային, ես ընդդիմադիր եմ իրական տվյալներով 70 տոկոս բնակչության համատարած աղքատությանը, ես ընդդիմադիր եմ գործազրկության ահագնացող չափերին, ինքնիշխանության կորստին»:

Լրահոս
0