Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Ճիշտ» աշունը կշարունակվի ևս երեք օր

© PhotolureЗаруи Петросян
Заруи Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է եղանակի առաջիկա փոփոխությունների մասին։
Զարուհի Պետրսյան. Եղանակը Հայաստանում

Պետրոսյանի խոսքով` վերջին օրերին շատ հաճելի, «ճիշտ» աշնանային եղանակ է. հովտային շրջաններում, Արարատյան դաշտում և մայրաքաղաքում գրանցվել է մինչև 27 աստիճան տաքություն։

«Մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ այս ջերմաստիճանն ու առանց տեղումների եղանակը կպահպանվեն, իսկ ամսի 15-ին ամենուրեք տեղումներ են սպասվում»,- ասաց նա։

Օդերևութաբանի խոսքով` օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, մայրաքաղաքում սպասվում է մինչև 20-22 աստիճան տաքություն։ Հոկտեմբերի 16-ին տեղումները կդադարեն, սակայն ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի. Օդի ջերմաստիճանը կկազմի 20-22 աստիճան։ Ամսի 17-ին կրկին տեղումներ են սպասվում, հետո դարձյալ` առանց տեղումների եղանակ։

Լրահոս
0