Հսկողությունը կխստացվի մայթերում ավտոմեքենաների կայանումը բացառելու նպատակով

© Sputnik / Asatur Yesayants / Дорога, улица, движение , транспорт, машины
Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 17 արձանագրություն: Ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Հանձնարարվել է մայրաքաղաքում ակտիվացնել գծանշման աշխատանքները և, համագործակցելով ճանապարհային ոստիկանության հետ, խստացնել հսկողությունը մայթերում, կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու նպատակով:

Զեկուցվել է, որ ավարտական փուլում են մայրաքաղաքի փողոցների ճաքալցման և փոսանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է սահմանված ժամկետում ավարտել աշխատանքները՝ շարունակելով հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ:

Լրահոս
0