Առողջապահության փոխնախարարն աշխատանքից ազատվեց իր դիմումի համաձայն

© Photo : Med-practic medical portal / Гагик Мириджанян
Гагик Мириджанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանն ազատվել է պաշտոնից:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Միրիջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

 

 

Լրահոս
0