Պուտինը գալիս է Հայաստան

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент России Владимир Путин
Президент России Владимир Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վլադիմիր Պուտինը Հայաստանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նստաշրջանին։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան ՀԱՊԿ նստաշրջանին մասնակցելու համար։ Նիստում հատուկ ուշադրություն է դարձվելու ահաբեկչության հակազդեցության միջոցներին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պլանավորվում է քննարկել իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ինչպես նաև կազմակերպության հավաքական անվտանգության համակարգերի կատարելագործման հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչության հակազդեցության միջոցներին։

Երևանում կայանալիք նստաշրջանում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին։

 

Լրահոս
0