00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քեսաբը կրկին հարվածի տակ է

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ է հիմա կատարվում Սիրիայում։ Սա ջիհադիստ–գրոհայինների «վերջին և որոշիչ գրոհն է» կամ շեղող հնարք է ավելի ուժեղ հարված հասցնելու և Հալեպում շրջափակումից դուրս գալու համար։

Այսօր առավոտից սկսեցին մտահոգիչ նորություններ հասնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լաթաքիայի հյուսիսային շրջաններից։ Մի քանի աղբյուրներ միաժամանակ հայտնում էին, որ ջիհադիստների մի քանի խմբավորումներ սկսել են միաժամանակ և համաձայնեցված գրոհել մի քանի ուղղություններով։ Հիմնական հարվածը Իդլիբի կողմից ռազմավարական նշանակություն ունեցող Քեսաբին է ուղղված։

Աղբյուրներից մեկը վկայում է, որ գրոհայինները հարձակվեցին միանգամից ութ տեղից։ Ստացվում է, որ Իդլիբում ջիհադիստական խմբավորումների ջոկատների կենտրոնացման մասին ռազմական փորձագետներից և վերլուծաբաններից ստացված տեղեկությունները հաստատվեցին։

На северо-востоке Алеппо - Sputnik Արմենիա
Հայերը սիրիական խոռոչում կամ ինչու հայերն իսրայելցի չեն

Մեկ այլ բան է, որ բոլորը վախենում էին, թե հարված կլինի Իդլիբից հյուսիս-արևելք` Հալեպի ուղղությամբ` նպատակ ունենալով բացել գրոհայինների դիրքերը, որոնք քաղաքի ներսում և կենտրոնը շրջապատող որոշ արվարձաններում հայտնվել են սիրիական բանակի օղակում։ Հալեպում հիմնական խնդիրը, ինչպես պնդում էին փորձագետները, առաջին հերթին Կաստելոյի մայրուղին էր, որը գրոհայիններն ամեն կերպ փորձում են արգելափակել, որպեսզի թույլ չտան, որ մարդասիրական օգնություն հասնի քաղաք։ Բացի այդ` մայրուղին անհրաժեշտ է նաև գրոհայիններին զենք ու զինամթերք մատակարարելու համար, ինչի հետ նրանք լուրջ խնդիրներ ունեն։ Սակայն հարվածը, փաստորեն, իրականացվեց մեկ այլ ուղղությամբ` Քեսաբի։

Կարող եմ ենթադրել, որ հարվածը ռազմավարական նշանակություն ունեցող այս կետի ուղղությամբ կարող է երկու բացատրություն ունենալ։ Կամ սա խորամանկ ռազմական հնարք է` ռուսական ՕՏՈՒ-ի ուշադրությունը Իդլիբ-Հալեպ ուղղությամբ հիմնական հարվածից շեղելու նպատակով` նպատակ ունենալով բացել քաղաքում շրջափակված Ջեհաբ ալ Նուսրայի ջոկատայինների ճանապարհը։ Կամ գրոհայինները ցանկանում են հասնել կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող Քեսաբ, քանի որ այդ բնակելի տարածքով է անցնում Թուրքիա տանող մայրուղին։ Այնտեղից նրանք կարող են զենք ու զինամթերք ստանալ։

Ամեն դեպքում, աղբյուրները հայտնում են, որ այդ ուղղությամբ թեժ մարտեր են սկսվել, ռուսական և սիրիական ավիացիայի, ինչպես նաև հրետանու աշխատանքի ինտենսիվությունը հասցված է բարձր աստիճանի։ Ականատեսները պնդում են, որ Սիրիայում ռուսական ռազմական ավիացիայի ներկայության ամբողջ ընթացքում գրոհող ջիհադիստների ջոկատների ուղղությամբ նման ավիահարվածներ չեն եղել։ Հետաքրքիրն այն է, որ գրոհայինները, փաստորեն, առաջին անգամ են, ինչպես ասում են, դաշտ դուրս եկել։ Լաթաքիայի այդ մասում կենտրոնացած Բաշար ալ Ասադին պաշտպանող սիրիական բանակի ջոկատների, Հեզբոլահի և կամավորական ստորաբաժանումների հետ ճակատ-ճակատի են դուրս եկել։ Մտադիր են «վերջին և որոշիչ կռի՞վը» տալ։

Մի՞թե տարբեր ահաբեկչական խմբավորումներ կարողացել են պայմանավորվել իրար միջև` սկսած խոշոր Ջաբհաթ ան Նուսրայից և Ահրար աշ Շամից, վերջացրած մանր-մունր`ավազակային խմբավորումներով։ Մի՞թե եկել են այն եզրակացության, որ եթե նույնիսկ իրենց մեղսակիցները մինչև տարեվերջ պահեն դիրքերը Հալեպում, ապա ձմռանը հաստատ կձախողվի ամեն բան, այդ իսկ պատճառով որոշել են գրոհել։

Бойцы САА в пригороде Дамаска Дарайе - Sputnik Արմենիա
Սիրիայից հայերի հեռանալը հղի է պատմամշակութային արժեքների կորստով

Անկեղծ ասած` սա քիչ հավանական է այն պարզ պատճառով, որ եթե խմբավորումների ներքին կարգուկանոնը խաթարվեր, հավանաբար նրանք կփորձեին պարզապես ձուլվել Սիրիայի փախստականների զանգվածում, որոնք այնտեղ արդեն շուրջ 5-6 մլն են կազմում։ Այնպես որ ավելի հավանական է ենթադրել, որ հարվածները Իդլիբից դեպի Քեսաբ պարզապես շեղող հնարք էին։ Ճիշտ է, հարվածն առավելագույն ուժով էր նախատեսված, որպեսզի սիրիական բանակին համոզեն, որ իսկական հարվածը հենց այս ուղղությամբ էր նախատեսված։ Քաղաքում, ի դեպ, գրոհայինների իրավիճակը բավականին ծանր է։ Եթե դատենք որոշ աղբյուրների տվյալներից, նրանք իսկապես լուրջ խնդիրներ ունեն արդեն զենք ու զինամթերքի հետ կապված։

Լրահոս
0