00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը սիրիական խոռոչում կամ ինչու հայերն իսրայելցի չեն

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցНа северо-востоке Алеппо
На северо-востоке Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը սիրիական ճգնաժամը համեմատում է սև խոռոչի հետ, որտեղ յուրաքանչյուրն իր շահն ունի, իսկ խոռոչում ապրող մարդիկ այդ շահերի զոհն են:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Սիրիան վերածվել է սև խոռոչի, որտեղ բոլորը փորձում են ինչ-որ ազդեցություն ունենալ, իրենց հարցերը լուծել, բայց միայն Ռուսաստանի ներկայությունն է այդ երկրում լեգիտիմ, քանի որ ՌԴ-ն այնտեղ է Սիրիայի իշխանության հրավերով: Սիրիայում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն այսպես է բնորոշում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Բանախոսի համոզմամբ` անգամ հեռավոր ապագայում արդեն դժվար է միացյալ Սիրիա պատկերացնել: Իսկ պետականության պահպանման հնարավորությունը կախված է աշխարհի ուժեղների կամքից: Մինչ ԱՄՆ-ն և ՌԴ-ն Սիրիայում սեփական աշխարհաքաղաքական շահերով են առաջնորդվում, Թուրքիան արդեն իսկ այդ երկրի տարածքում սեփական վերահսկողության գոտի է ձեռք գցել:

«Այսինքն՝ Թուրքիան փորձում է ինչ-որ բան «պոկել» Սիրիայից և պահպանել իր շահերի ազդեցության տակ: Իսկ Ռուսաստանը կարծես թե կարողանում է տարանջատել տնտեսությունն ու քաղաքականությունը: Համենայն դեպս, ըստ Պեսկովի էլ (Դմիտրի Պեսկով-ՌԴ նախագահի մամուլի խոսնակ), ըստ Վլադիմիր Պուտինի էլ, իրենց մոտ կան բավական տարաձայնություններ Սիրիայի հարցում, որոնք իմ կարծիքով, պահպանվելու են, որովհետև ՌԴ-ն և Թուրքիան աշխարհաքաղաքական անհամատեղություն ունեն»,- ասում է վերլուծաբանը:

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Հարությունյան
Гагик Арутюнян - Sputnik Արմենիա
Գագիկ Հարությունյան

Ինչ վերաբերում է Սիրիայի հայ համայնքին, ապա Հարությունյանի խոսքով, արաբական գարունն ընդհանրապես ծանր հարված հասցրեց հեռավոր արևելքի հայկական բոլոր համայնքներին, այդ թվում նաև Սիրիային: «Պետք է հիշենք, որ Մերձավոր Արևելքի հայ համայնքները հանդիսանում էին արևմտահայության հոգևոր, մշակութային ժառանգության կրողներն ու շարունակողները: Ցավոք, այդ մշակույթը փոշիացավ, և այժմ Սիրիայում մնացել են շատ քիչ հայեր»,-ասաց Հարությունյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում, երբ ամեն վայրկյան վտանգված է այդ երկրում մնացած մեր հայրենակիցների կյանքը, անգամ տեղին չէ մտածել մշակութային ժառանգության փրկության մասին: Իսկ պատերազմական գոտում մնացած սիրիահայերի փրկության կազմակերպումը, Գագիկ Հարությունյանն անհրաժեշտ, բայց ուշացած է համարում՝ միաժամանակ բերելով իսրայելցիների օրինակը:

Пресс-конференция посвященная помощи сирийским армянам. Айаса Тагмазян и Серж Срапионян - Sputnik Արմենիա
Սիրիահայերը Հայաստան գալու գումար չունեն

«Պետք է ավելի շուտ փորձեինք այդ խնդիրները լուծել` գոնե նայելով, թե ինչպես են նման դեպքերում վարվում իսրայելցիները,- ասաց բանախոսը։ — Եթե մի երկրում որոշակի լարվածություն է նկատվում, որը կարող է վնասել իրենց հայրենակիցների շահերը, անմիջապես խոշոր հայրենադարձության գործընթաց են կազմակերպում և բոլորին բերում, բնակեցնում են Իսրայելում»:

Sputnik Արմենիայի հարցին, թե ում մեղավորությունն է, որ սիրիահայերը շարունակում են բնակվել ավերակների վերածված տներում, առանց ջրի մնացած բնակավայրերում, հումանիտար աղետի պայմաններում, Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ հայաստանյան իշխանությունները սիրիահայերին Հայաստան տեղափոխելու հնարավորություն չունեն՝ հաշվի առնելով երկրի ֆինանսական կարողությունները, իսկ հայ մեծահարուստներն իրենց հայրենակիցներից ավելի կարևոր խնդիրներ ունեն:

Իսկ սիրիական պատերազմի ավարտը, Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ, ոչ միայն մոտ չէ, այլև նույնիսկ ոչ շատ մոտ ապագայում ավարտվելու միտում չի դրսևորում, հատկապես` ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայիս սրված հարաբերությունների համատեքստում:

Լրահոս
0