00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիահայերը հրաժարվում են ապրել մարզերում

© Sputnik / Asatur YesayantsАрмен Бежанян, Маргарита Акопян и Нуне Григорян
Армен Бежанян, Маргарита Акопян и Нуне Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Հայաստանում ապրում է մոտ 20 հազար սիրիահայ, նրանք շարունակում են ժամանել։ Նրանց խնդիրներով զբաղվում են ինչպես պետական մարմիններն ու միջազգային կազմակերպությունները, այնպես էլ Հայաստանի բնակիչները։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի-Sputnik. Սիրիահայ ընտանիքները, գալով Հայաստան, ուզում են ապրել Երևանում, սա այն դեպքում, երբ մարզերում բնակվելու պարագայում միջազգային կազմակերպությունների կողմից տրվող աջակցությունը ոչ թե ամիսների, այլ 2 տարվա համար է, լրագրողներին հայտնեցին Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Օքսֆամ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Նրանք հրաժարվում են անգամ Դիլիջանում գտնվող սոցիալական բնակարաններից»,- ասացին բանախոսները։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Անտոնիու Գուտերեշը փայլուն պատկերացում ունի սիրիահայերի խնդիրների մասին

Այս պահի դրությամբ Սիրիայում մնացել է 13-14 հազար սիրիահայ։ Նրանց մի մասը պատրաստվում է գալ Հայաստան, սակայն դեռ չի շտապում. նրանք լավ գիտեն, որ եթե թողնեն իրենց տունն ու տեղը, ապա վերադառնալիս թալանված կտեսնեն։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստան է ժամանել սիրիահայ 2 ընտանիք։

Հայաստանում «Օքսֆամի» գրասենյակն արդեն երկրորդ տարին է ներգրավված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու, տան վարձը մասնակի փոխհատուցելու գործում։

Այն մարդիկ, որոնք գալիս են Հայաստան և գտնվում են ֆինանսապես ոչ ապահով վիճակում, կարիք ունեն տուն վարձելու, մոտավորապես 3 ամսվա կտրվածքով 60-80 հազարի շրջանակում օգնություն ենք տրամադրում։ Անցյալ տարի 300 ընտանիքի նման աջակցություն է ցուցաբերվել, այս տարի էլ մոտ 300 ընտանիքի աջակցություն է ցուցաբերվելու»,-ասաց կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն էլ սիրիահայերին աջակցում է 2012 թվականից, այն պահից, երբ սկսվեց սիրիահայերի ներհոսքը։ Սկզբում նրանք ներգրավվեցին փախստականների համար իրականացվող ծրագրերում, սակայն, հաշվի առնելով իրավիճակը, սկսեցին ծրագրեր իրականացնել հատուկ սիրիահայերի համար։

«Գնահատելով նրանց կարիքները` տրամադրվում էր մարդասիրական օգնություն` առաջնային անհրաժեշտության իրեր, հիգիենայի պարագաներ, սնունդ, քրոնիկ հիվանդներին` դեղորայք, հետագայում արդեն, հաշվի առնելով սիրիահայերի ցանկությունը, որ իրենք են ուզում աշխատել ու լուծել իրենց խնդիրները, ներդրվեց տնտեսական ինքնաբավության բաղադրիչը, այսինքն` սիրիահայերին տրամադրվում էին գործիքներ, որպեսզի կարողանան այստեղ բիզնես սկսել, օգնությունից կախված չլինեն»,- ասաց Հայկական կարմիր խաչի ընկերության լրատվության լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ եթե այս օրերին սիրիահայերի ներհոսք լինի, նրանք կարող են դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների ֆեդերացիայի արտակարգ իրավիճակների արձագանքման ֆոնդ, որպեսզի հնարավոր լինի արձագանքել առաջնակարգ կարիքներին։

«Առաքելություն Արևելքն» էլ այս տարվանից է ընդգրկված սիրիահայերին աջակցելու գործում։ Նրանք համագործակցում են մարդասիրական աջակցություն ցուցաբերող գրեթե բոլոր կազմակերպությունների հետ։

«Բազմակողմանի մոտեցում է պետք, եթե նրանք գան Հայաստան ու այստեղ սոցիալական խնդիրներ ունենան, մեր բոլորի նպատակն է նրանց օգնել»,-ասաց «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արմեն Բեժանյանը։

Սիրիայում դիմավորում են Հայաստանի մարդասիրական օգնությամբ առաջին օդանավը - Sputnik Արմենիա
Հայաստան–Սիրիա. մարդասիրական օգնությունը տեղ հասավ

Սիրիահայերի խնդրով մտահոգ են նաև անհատները։ Օրինակ` այսօր Սիրիայից Հայաստան է գալիս Գալուստյանների ընտանիքը` երկու երեխաներով։ Հալեպում ուժգին հրթիռակոծությունից փլվել է նրանց բնակարանը, և երեխաները հրաշքով փրկվել են փլատակաների տակից։ Հայաստանի բնակիչ, մասնագիտությամբ ֆիզիկոս Կարինե Յարմոլյանն անտարբեր չի գտնվել նրանց ճակատագրի նկատմամբ. սոցցանցերից իմանալով ընտանիքի մասին` նա որոշել է աջակցել ընտանիքին` նրանց համար վարձելով կահավորված բնակարան։

Վարչապետ Կարեն Կարապետյանը ևս նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն` քննարկելու սիրիահայերին օժանդակելու հարցերը։ Վարչապետը հանձնարարել է բոլոր մարմիններին համագործակցել ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների հետ։

Լրահոս
0