Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել

© Photo : press office of the MoD of RA / Военная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 27 տարեկան զինծառայողը զոհվել է զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանի վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

Լրահոս
0