Աշունն ամռանը մի քանի օր էլ ժամանակ կտա

© Sputnik / Asatur YesayantsПраздничное убранство Еревана ко дню города. Еребуни-Ереван 2798
Праздничное убранство Еревана ко дню города. Еребуни-Ереван 2798 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի, սակայն հետո կնվազի 3-4 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, իսկ 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը 11-14-ն էապես չի փոխվի, 15-ին կնվազի 3-4 աստիճանով, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Երևանում հոկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

Երևանի հոկտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.50C (2002 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0.00C (1977 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.40C։

Լրահոս
0