Բորդյուժա. «Գլոբալ անվտանգության համակարգը փլուզված է»

© Sputnik / Asatur YesayantsНиколай Бордюжа
Николай Бордюжа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ գլոբալ անվտանգության համակարգը փլուզված է, որովհետև խոշոր խաղացողների միջև երկխոսություն չկա։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհում փլուզված է գլոբալ անվտանգության համակարգը: Այս մասին Երևանում անցկացվող «ՀԱՊԿ-ի դերը եվրասիական անվտանգության մեջ» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, որը վերլուծության չի ենթարկվում, հետևաբար հեշտ չէ ինչ-որ ալգորիթմ ստեղծել անվտանգության ոլորտում: Ընդհանուր առմամբ, փլուզված է գլոբալ անվտանգության համակարգը: Դադարեցված են առաջատար միջազգային խոշոր խաղացողների միջև կապերը, երկխոսությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութի անօրինական շրջանառության և այլ մարտահրավերների վերաբերյալ»,- նշեց Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ մենք ականատես ենք լինում մի շարք հակասությունների, երբ օրինակ, որևէ պետություն հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարի դիրքերից, բայց զինամթերք է մատակարարում ահաբեկչական խմբերի:

Ըստ Բորդյուժայի անտրամաբանական քայլեր կան, որոնք միջազգային հարաբերություններում են ի հայտ գալիս։

Լրահոս
0