Սարիկ Սարգսյանի ֆիլմը ներառված չէ «Օսկարի» հավակնող ֆիլմերի ցանկում

© Sputnik / Алексей ФилипповРежиссёр Сарик Андреасян во время съемок своего фильма "Землетрясение" в Москве.
Режиссёр Сарик Андреасян во время съемок своего фильма Землетрясение в Москве. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի` «Օսկարի» հավակնող օտարալեզու ֆիլմերի ցանկում 85 երկրի ֆիլմեր են ներկայացված, սակայն Հայաստանն այդ ցանկում չկա։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի «լոնգ լիստում» (ընդլայնված ցանկ) աշխարհի 85 երկիր ֆիլմերն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Oscars. org կայքը, առաջին անգամ անվանակարգում ֆիլմ է ներկայացրել նաև Եմենը:

Спутник_Город, разрушенный за 30 секунд. Землетрясение в Спитаке 1988 года - Sputnik Արմենիա
«Երկրաշարժ»-ը ցուցադրվեց երկրաշարժ տեսած քաղաքում

Օտարալեզու ֆիլմերի ընդլայնված ցանկում չի հայտնվել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը պատմում է 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին: Հայաստանի ազգային կինոակադեմիայի որոշմամբ՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանը ներկայացրել էր հենց «Երկրաշարժ» ֆիլմը, որը, փաստորեն, ընդլայնված ցանկում չի հայտնվել:

Անվանակարգում ներկայացված 85 ֆիլմերից կընտրվեն լավագույն 5 ֆիլմերը, որոնցից էլ արդեն կընտրվի լավագույն օտարալեզու ֆիլմը:

 

Լրահոս
0