Գագիկ Մելիքյան. Քաղաքականության մեջ անբարոյականությունը պարտադիր պայման չէ

© Пресс-служба НС РАНациональное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքական դաշտ մտնելու համար անբարոյականությունը պարտադիր պայման չէ, մեկնաբանելով ՎիկտորԴալլաքյանիերեկվա հայտարարությունը, այսօր ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Գագիկ Մելիքյանին Վիկտոր Դալլաքայանի երկվա հայտարարությունը չի զարմացրել: Նրա խոսքով, քաղաքական դաշտ վերադառնալու ցանկություն Դալլաքյանն առաջին անգամ չէ, որ հայտնում է:

«Կարծում եմ, սա վերջին դեպքը չէ, համոզված եմ, որ նա մտնում-դուրս է գալիս իշխանական դաշտից»,- ասաց Մելիքյանը` հիշեցնելով, որ Դալլաքյանը միայն երկու անգամ ՀՀԿ է ընդունվել ու դուրս եկել։

Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
ՀՀԿ. Ընդդիմության դաշինքը մեռելածին էր

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ արդեն նախկին տեղակալի և ԱԺ-ում նրա ներկայացուցչի շուրթերից Սերժ Սարգսյանի հասցեին հնչած քննադատությանը, ՀՀԿ-ական պատգամավորը դա անբարոյականություն որակեց, ասելով. «քաղաքականության մեջ անբարոյականությունը պարտադիր պայման չպետք է լինի»:

Գագիկ Մելիքյանը չհամաձայնեց նաև այն մեկնաբանության հետ, թե Դալլաքյանը հենց ՀՀԿ-ի ու նախագահականի կողմից է գործուղվում քաղաքական դաշտ:
ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ, Դալլաքյանն այժմ միայն մեկ նպատակ ունի` դառնալ պատգամավոր:

Լրահոս
0