ՀԱՊԿ–ն կոչ է անում տիեզերքում զենք չտեղակայելու պարտավորություն ստանձնել

© Sputnik / Asatur YesayantsУчения ОДКБ "Кобальт-2016"
Учения ОДКБ Кобальт-2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են արել, որի համաձայն` իրենք միանում են տիեզերքում զենք չտեղադրելու գլոբալ նախաձեռնությանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Տիեզերքում զենքի տեղադրումն ու ուժի կիրառումն արգելող միջազգային պայմանագիրը հանրության առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Այս մասին նշված է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ՄԱԿ-ի 71-րդ նստաշրջանում։ Փաստաթղթի տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Հավատարիմ մնալով տիեզերքը զենքից զերծ պահելու և այն բացառապես խաղաղ նպատակներով օգտագործելու նպատակին` ՀԱՊԿ անդամ պետությունները համոզված են, որ միջազգային հանրության առաջնահերթ խնդիրներից մեկը միջազգային պայմանագրի կնքումն է, որը կարգելում է զենքի տեղադրումն ու ուժի կիրառումը տիեզերական տիրույթում», — գրված է փաստաթղթում։ Նման հայտարարությամբ հանդես եկած երկրները ողջունում են տիեզերքում զենք չտեղադրելու նախաձեռնության ընդլայնումը։

«Այս նախաձեռնության գլոբալացումը հետզհետե էական գործոն է դառնում, նպաստում է, որ տիեզերքը զերծ մնա զենքից, ինչն էլ իր հերթին նպաստում է միջազգային աշխարհի ամրապնդմանն ու բոլորի համար անվտանգության հավասար պայմանների ստեղծմանը», — նշված է հայտարարության մեջ։

«ՀԱՊԿ անդամ պետությունները բոլոր պետություններին, առանց բացառության, կոչ են անում հետևել իրենց օրինակին և իրենց վրա վերցնել տիեզերքում առաջինը զենք չտեղադրելու քաղաքական պատասխանատվությունը», — գրված է փաստաթղթում։ Փաստաթղթի տակ ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտգործնախարարները։

Լրահոս
0