Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Եթե հայերը կորցնեն Ղարաբաղը, ապա Ռուսաստանը կկորցնի Հայաստանը

© Sputnik / Asatur YesayantsАндраник Мигранян
Андраник Мигранян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը կարծում է, որ եթե հայերն ադրբեջանցիների հետ ունեցած դիմակայության հետևանքով կորցնեն Ղարաբաղը, ապա Ռուսաստանն ինքնաբերաբար կկորցնի նաև Հայաստանը: Այս մասին նա ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Անդրանիկ Միհրանյան. Հարավային Կովկասի "բանալին" Երևանում է գտնվում

Քաղաքագետի կարծիքով` այդ դեպքում Ռուսաստանը դուրս կմնա Հարավային Կովկասից:

«Ռուսաստանի իշխանությունների շերտերում գերակշռում է այն կարծիքը, որ Հարավային Կովկասի բանալին Բաքվում է գտնվում: Նրանք, ովքեր այդպես են մտածում, պարզապես խորությամբ չգիտեն այդ տարածաշրջանը և չեն հասկանում՝ ինչ քաղաքական հոսանքներ են այստեղ հատվում: Իմ կարծիքով՝ Հարավային Կովկասի բանալին գտնվում է Երևանում: Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում հիմնականում կախված է նրանից, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն իրավական ինչ ձևակերպում կունենա: Եթե հարցը սխալ լուծում ստանա, ապա ռուսական քաղաքականության համար ճակատագրական հետևանքներ կունենա»,- նշում է Միհրանյանը։

 

Լրահոս
0