Հայկական գրքերի եզակի նմուշները Պրահայում են

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցГорода мира. Прага
Города мира. Прага - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չեխիայի Ազգային գրադարանի սրահում բացվել է «Որք զծորանս Հոգւոյն արբին» Հայ գրքարուեստը դարերի ընթացքում» բացառիկ ցուցահանդեսը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում` 2016 թվականի հոկտեմբերի 12-ին Չեխիայի ազգային գրադարանում բացվել է «Հայ գրքարուեստը դարերու ընդմէջէն» խորագրով բացառիկ ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 և Ամստերդամում տպագրված Ոսկան Երևանցու առաջին հայալեզու Աստվածաշնչի 350-ամյակներին:

Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 75 ցուցանմուշ` հայ հնատիպ գրքերի եզակի նմուշներ, ժամանակակից չեխական գրականության նմուշների հայերեն տպագրություններ, հայ գրողների գործերը չեխերեն թարգմանությամբ: Կկայանա համատեղ հրատարակված ցուցահանդեսի ծավալուն պատկերագրքի շնորհանդեսը:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 25-ը և կեզրափակվի Կարլի համալսարանի լարային նվագախմբի համերգով (դիրիժոր` Հայկ Ութիջյան): Ծրագրում կհնչեն Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները` Զարե Սահակյանցի մշակմամբ:

Ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվեն դասախոսություններ տարբեր թեմաներով:

 

Լրահոս
0