Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սպասկի. Հայկական ԱԷԿ–ի աշխատանքի երկարաձգումն աննախադեպ նախագիծ է

© Sputnik / Asatur Yesayants17 заседание Комиссии государств – участников СНГ по использованию атомной энергии в мирных целях в Ереване. Николай Спасский
17 заседание Комиссии государств – участников СНГ по использованию атомной энергии в мирных целях в Ереване. Николай Спасский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Նիկոլայ Սպասկին կարծում է, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը վիթխարի նախագիծ է ու անչափ կարևոր է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար։
Նիկոլայ Սպասկի. Հայաստանյան ատոմակայանի աշխատանքի երկարաձգում

ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի նիստի ընթացքում Սպասկին նշեց, որ հայկական ԱԷԿ-ի երկրորդ բլոկի շահագործման ժամկետի երկարացումը յուրահատուկ նախագիծ է ։

«Սա վիթխարի, աննախադեպ նախագիծ է։ ՀԱԷԿ-ն ատոմային գեներացիայի եզակի օբյեկտ է ջրային էներգետիկ ռեակտորի տեխնոլոգիայի, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ստեղծված ողջ ատոմային համալիրի տեսանկյունից»,- ասաց նա։

Սպասկին խոստովանեց, որ իրենց համար դա յուրահատուկ նախագիծ է` թե՛ հեղինակության, թե՛ զգացմունքային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով։

ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովը ստեղծվել է 1997թ-ի հունվարին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ։ Գործունեության նպատակն է ԱՊՀ երկրների ջանքերի համակարգումն է` ատոմային էներգետիկայի զարգացման ոլորտում բազմակողմանի համագործակցության խնդիրները համաձայնեցված լուծելու համար։ Հանձնաժողովի կազմում 8 պետության ներկայացուցիչ է ներառված (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան, Տաջիկստան և Ուկրաինա)։

Լրահոս
0